Վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսը․ զոհեր կան


15:13 , 16 դեկտեմբեր, 2023

Aysor.am-ը գրում է.

Վթարի է ենթարկվել Եվլախ-Աղդամ-Լաչին ճանապարհով դեպի Ստեփանակերտ Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը տեղափոխող ավտոբուսը։

Զոհվել են Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Էլխան Սամեդովը և փոխնախագահ Ասլան Շախգյալդիևը։