Այո՛, մենք մեղավոր ենք, բայց կարևոր է արձանագրել, թե ինչում ենք մեղավոր․ Նիկոլ Փաշինյան


23:42 , 9 դեկտեմբեր, 2023
Մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։