Այսօր զոհված զինծառայողը Եղեգնաձորից էր, ուներ մեկ դուստր


21:37 , 4 դեկտեմբեր, 2023

Hraparak.am-ը գրում է․

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցների հետեւանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գերասիմ Առաքելյանը։

Ըստ տեղեկությունների, նա պայմանագրային զինծառայող էր` Եղեգնաձորից։ Գերասիմ Առաքելյանը 31 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։