«Մանկական Եվրատեսիլ 2023»–ում կրկին հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը 3-րդ տեղում է


09:10 , 27 նոյեմբեր, 2023

Ֆրանսիայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով կրկին հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Zoé Clauzure-ն ՝ «Cœur» երգով, նա ստացավ 228 միավոր։ 

3-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ «Yan Girls»-ը՝ 180 միավորով: