Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ խոսնակ


13:49 , 20 նոյեմբեր, 2023

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասել է Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: