Լույս աշխարհ է եկել երգչուհի Անուշիկ Ալավերդյանի երկրորդ երեխան


17:18 , 10 նոյեմբեր, 2023

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է երեխայի լուսանկար՝ հայտնելով, որ լույս աշխարհ է եկել նրա երկրորդ երեխան: 

Երգչուհին լուսանկարին կից գրել է. «Մեր ձագուկը ծնվեց»:

Նշենք, որ երգչուհին պատրաստվում է շուտով օրորոցային երգերի ձայնասկավառակ ներկայացնել, իսկ ստեղծագործություններից մեկի հիման վրա նաև տեսահոլովակ են նկարահանել: