Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ


21:36 , 8 նոյեմբեր, 2023

Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Հաղորդվում է, որ նախարարը Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին։