Ինչպես հայտնի է, Սյամոն պնդում է, թե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել իր ու ադրբեջանցիների միջև վարվող բանակցությունների մասին ու որպես ապացույց վկայակոչում է Հարությունյանի նեկայությամբ Արցախում հնչեցրած սեփական ելույթը՝ պնդելով, թե Հարությունյանն լուռ լսել է ու ձայն չի հանել՝ այդպսիով իբր հաստատելով իր խոսքերի իսկությունը:
Բայց ադյոք ձայն չհանելն ու լուռ լսելը կարո՞ղ է որպես ապացույց դիտարկվել տվյալ պարագայում այն դեպքում, երբ նույն Արայիկ Հարությունյանն այսօր հնարավորություն չունի՝ հերքելու կամ հաստատելու Սյամոյի խոսքերը: Գուցե այդ մարդն այդ պահին մտքերով լրիվ այլ տեղ էր, գուցե ուշադիր չի եղել՝ ինչ է Սյամոն բարբաջել: Սա նշանակում է, որ Սյամոյի խոսքերը ոչնչով չեն հաստատվում, իսկ որպեսզի հաստատվեն, Արայիկ Հարությունյանը պետք է վերադառնա ադրբեջանական գերությունից ու անձամբ հաստատի կամ հերքի Սյամոյի պնդումը, ինչը թրևս գուցե հեռավոր ապագայի հարց է՝ նկատի ունենալով նրա գտնվելու վայրը:
Սյամոյի ոչ մի խոսքին չի կարելի հավատալ՝ առնվազը նկատի ունենալով նրա այլասերված բնույթը. Նիկոլի հետևորդը չի կարող ճշմարտախոս լինել կամ վստահելի աղբյուր համարվել: Հետևաբար՝ հարցը, թե արդյոք Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս լիազորել էր Սյամոյին բանակցել ազերիների ետ, թե՞ ոչ, նում է բաց: