Բաքվի բանտերում հայտնված մեր 8 հայրենակիցների թեման գերզգայուն է. խնդրում եմ` զերծ մնացեք չճշտված, կեղծ, հակասական տեղեկատվության տարածումից


00:08 , 31 հոկտեմբեր, 2023

Բաքվի բանտերում հայտնված մեր 8 հայրենակիցների թեման գերզգայուն է և´ քաղաքական, և´ բարոյական տեսանկյունից:
Ցանկացած չճշտված տեղեկության տարածումը` անանուն աղբյուրի, բամբասանքի կամ մեկ այլ ձևով, ոչ միայն մասնագիտական առումով է խնդրահարույց, այլ մեծ ցավ է պատճառով Բաքվում գտնվող մեր հայրենակիցների հարազատներին:
Եվս մեկ անգամ խնդրում եմ` զերծ մնացեք չճշտված, կեղծ, հակասական տեղեկատվության տարածումից: