Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարալանջի և Դավթաշեն-Աշտարակի խճուղիներում


16:20 , 30 հոկտեմբեր, 2023
Սիրելի երևանցիներ,
  • Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի և Դավթաշեն - Աշտարակի խճուղիներում:
  • Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի - Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ:
  • Երևանի մուտքից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում և, Եղվարդի խճուղուց դեպի Երևան քաղաքի ելք ուղղությամբ կարգելվի հետադարձը նշված ուղղությամբ առաջին բացվածքում:
  • Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

May be an image of textMay be an image of ticket stub, map and text