Միակողմանի ծնողազուրկ արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց


10:24 , 29 հոկտեմբեր, 2023

Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Աբգար Պողոսյանը:

Նշենք, որ  նա ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին`զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Կալանավորման որոշումը կայացրել է առաջին ատյանի դատավոր Վահե Միսակյանը: