Մայոր Պողոս Կիրակոսյանը մասնակցեց բոլոր կռիվներին ու ընկավ Արցախի համար մղված վերջին մարտում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, Խնապատ գյուղի մատույցներում


13:20 , 28 հոկտեմբեր, 2023
Կիրակոսյանը Պողոսը Աշտարակի Ավան գյուղում էր ծնվել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ 2009 թ.-ից մինչ կյանքի վերջին օրը ծառայեց Արցախում, Ասկերանի զորամասում։ Կոչումով մայոր էր՝ գումարտակի շտաբի պետի պաշտոնով։
Ծառայության ընթացքում նա մասնակցեց բոլոր կռիվներին` Ապրիլյան քառօրյային, 44-օրյային և ընկավ Արցախի համար մղված վերջին մարտում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Խնապատ գյուղի մատույցներում, արկի հարվածից։
-Երբ գյուղը սկսվում է դատարկվել բնակիչներից, եղբայրս շտապում է գյուղը պաշտպանելու` անտեսելով հետ կանգնելու, նահանջելու հրամանը։ Երանի նահանջեր... բայց կռիվ են տվել, պայքարել, գյուղից դուրս եկող կանանց ու երեխաների թիկունքն ապահովել, որ թշնամու ձեռքը չընկնեին։ Հենց այդ ժամանակ էլ սնարիադի հարվածից կյանքի հետ անհամատեղելի վիրավորումից զոհվում է եղբայրս, մի մարդ, ում ես անմահ էի կարծում,- պատմում է Պողոսի քույրը։
Պողոսի մարմինն ամփոփվեց հայրենի Ավան գյուղում։ Հայրենի հողն գիրկն առավ իր զավակին, ով ողջ կյանքը նվիրեց այդ հողի պաշտպանությանը։
Հիշատակդ վառ, պարոն մայոր։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ։