Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ


10:24 , 23 հոկտեմբեր, 2023
Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում:
Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ:
Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան` գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ:
Անազատության մեջ հայտնված շատ մարդկանց էլ հասարակությունը դեռ չի ճանաչում, բայց նրանց բոլորին անկախ իրավապահների ֆանտազիայի, միավորում է մեկ ընդհանուր «հիմք»` իշխանության ընդդիմախոսը լինելու հանգամանք:
Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին: