Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի


21:12 , 7 հոկտեմբեր, 2023

Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը, եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ:
Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների միջև կոնֆլիկտ հրահրել:
Այս փուլը տարբերվում է նաև նրանով, որ փորձ է արվելու այդ ամենն անել արցախցիների միջոցով, նույնիսկ կարևոր էլ չէ` իրական արցախցի է, թե դա այդպես է ներկայացվում:
Թեմային իրական գույներ հաղորդելու համար հատվածական, կիսաիրական «փաստերով» են ողողում, ապա գցում դաշտ ու նիկոլական ցնծությունը պատրաստ է, մարդիկ իրական դավաճանին թողած ամեն ինչ քննարկում են` Վլադիվաստոկից մինչև անվերջություն:
Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի, կան այդ դավադրության հանցակիցներ ու գիտակցված առաջ մղողներ:
Տարբեր կալիբրի «շնաձկները» ևս չեն խուսափելու պատասխանատվությունից և այդ խարանից: