Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց


14:16 , 2 հոկտեմբեր, 2023
Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց:
Էմոցիոնալ գերակտիվ ֆոնը, փաշինյանական քարոզչությունը, ադրբեջանական տեղեկատվական կուրսը միասին կամ զուգահեռ` կարևոր չէ, անընդհատ հասարակությանը ուղղորդում են կեղծիքի, անորոշության և երրորդական օրակարգային հարթություն:
Անընդհատ դաշտ է նետվում կեղծ թեմաներ, վտանգավոր թեզեր, ներքին հակասություններ, թշնամություն հրահրվում ու այս ամենը հակահայկական տեղեկատվական կառավարման ներքո: