Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել. Տիգրան Աբրահամյան


18:10 , 27 սեպտեմբեր, 2023

Մեծ խնդրանք բոլորին:
Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել:
Գերզգայուն վիճակ է և ցանկացած անզգույշ խոսք, դեռ չեմ խոսում նպատակային վնասում, կարող է մարդկային կյանքեր արժենալ:
Մեր մի քանի տասնյակ հազար հայրենակցի կյանք դեռևս վտանգված է և պետք է չափազանց նրբորեն մոտենալ այս խնդրին: