Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից` հանուն Արցախի ակցիային մասնակցելու համար


13:38 , 22 սեպտեմբեր, 2023

Pastinfo.am-ը գրում է.

Հանրապետության հրապարակում արցախահայությանը փրկելու համար ընթացող ակցիային միացած ուսանողներին սպառնացել թույլ չտալ շարունակել ուսումը։ «Մայրս զանգեց քիչ առաջ ու ասաց, որ քոլեջից զանգել, ասել են ձեր տղայի թղթերը եկեք վերցրեք։ Ինձ դա չի խանգարում, որ գտնվեն այստեղ ու պայքարեմ Արցախի եւ մեր հայրենակիցների համար։ Հայրենիքից թանկ ոչինչ չկա»,-նշեց ուսանողը եւ հավելեց, որ տնօրենն ասել է, որ իրենց իրավունքն է դասադուլ անելը։