«Այստեղ մարդիկ կան, ովքեր 3 տարվա մեջ երկու անգամ են գաղթի ճամփան բռնում. էս մարդկանց օր առաջ փրկել ա պետք». Արամ Գևորգյան


15:36 , 22 սեպտեմբեր, 2023
Այստեղ մարդիկ կան, ովքեր 3 տարվա մեջ երկու անգամ են գաղթի ճամփան բռնում։ Տուն-տեղ թողնում, տան շորերով դուրս գալիս։ Այստեղ մարդիկ կան, որ 3 տարվա մեջ արդեն մի քանի հարազատ են կորցրել անհավասար կռվում։
Պետք է գիտակցենք, որ, այսօր առաջնայինը այս մարդկանց կյանքի հարցն է։ Հողն էլ կազատագրվի, վանքերն էլ կվերակառուցվեն, ինչպես արդեն արել ենք, բայց, եթե մարդը, արցախցին ֆիզիկապես չեղավ, եթե էս գենը վերացավ, դա էլ չես վերականգնի։
Էս մարդկանց օր առաջ փրկել ա պետք։ Թորքն արդեն Ստեփանակերտը վերևից նկարում, տարածում ա։ Քար էլ շպրտեն կարող ա հասնի Վերածննդի հրապարակ։ Էս պարագայում խոսալ հրաշքների մասին իրական չի։ Էս պարագայում միակ բանը, որ պետք ա անել, պահանջելն ա էն եթիմներից, որ էս մարդկանց ընդունեն։ Մենք կտեղավորենք, մենակ ընդունեն։