Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում, ցուցարարները կոտրեցին մարդկանց վրա քշած մեքենայի դիմապակին (Video)


15:29 , 21 սեպտեմբեր, 2023

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարներն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հացադուլի մասին հայտարարելուց հետո շարունակեցին ցույցը՝ փակելով  Խանջյան փողոցը։

Նրանք փողոցում նստարան են տեղադրել,  որպեսզի թույլ չտան երթևեկություն իրականացնել։

Իրավիճակը լարվեց Խանջյան փողոցում, մեկ ավտոմեքենա մուտք գործեց փակած փողոցի ուղղությամբ, իսկ ակցիայի մանսակիցները հարվածներ հասցրեցին մեքենային՝ կոտրելով դիմապակին։