Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին


20:48 , 19 սեպտեմբեր, 2023

Ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե ՀՀ իշխանությունն ինչպես է իր պատասխանատվությունը ռուսների կամ մյուսների վրա բարդում:
Կամ ինչպես են տարբեր միջազգային դերակատարներ արդարանում կամ հրապարակային փոխհրաձգություն վարում ՀՀ իշխանության հետ:
Յուրաքանչյուրն իր մասով` փաստաթղթային, քաղաքական, բարոյական առումով ունեին ու ունեն պատասխանատվություն, որը ոչ մի ձևով չի իրացվում:
Կարծես բոլորով պատերազմ հայտարարած լինեն Արցախի հերոսական ժողովրդին ու դրան հասնելու համար ամեն ինչ անում են` մեկը լռությամբ, մյուսը վճռականության բացակայությամբ, մյուսն իրականության փախուստով: