Արցախին չվնասելու փոխարեն ՀՀ իշխանական քարոզչական կենտրոնները զբաղված են Արցախի շուրջ ինտրիգներ հորինելով


10:45 , 19 սեպտեմբեր, 2023
Հայաստանի իշխանությունն Արցախի այս բարդագույն փուլում ոչ միայն որևէ լուրջ քայլով չի աջակցում, այլ իր քաղաքական-քարոզչական ռեսուրսներն օգտագործում է հարվածներ հասցնելու համար:
Հայաստանյան իշխանությունը մինչև հիմա չի մարսում, որ Արցախում իր հովանավորած ուժերը, դեմքերը մարգինալացվել են, որևէ լուրջ ազդեցություն չունեն հասարակական-քաղաքական կյանքում:
Չեմ կարող նաև չարձանագրել, որ այդ ուժերին դաշտից «դուրս են գրել» արցախցիները, որովհետև տեղում հստակ գիտակցում են, որ Արցախը աղետի հասցրած փաշինյանական ռեժիմի ծածուկ կամ բացահայտ աջակիցներն Արցախում գործոն չեն կարող լինել:
Այս իրավիճակում իրադրությունից ելքեր փնտրելու կամ գոնե Արցախին չվնասելու փոխարեն ՀՀ իշխանական քարոզչական կենտրոնները զբաղված են Արցախի շուրջ ինտրիգներ հորինելով, անընդհատ տարբեր բուծված դեմքերի կողմից Արցախը հարվածի տակ պահելով և Արցախն անընդհատ Ադրբեջան հրելով:
Արցախը դիմակայում է հսկայական ճակատով, տարբեր մակարդակներում և ուղղություններով: