Ցանկացած երկրի անվտանգությունն ապահովում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հստակ կազմակերպված պետական համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոցից մինչև բանակ


23:31 , 16 սեպտեմբեր, 2023

Ցանկացած երկրի անվտանգությունն ապահովում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հստակ կազմակերպված պետական համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոցից մինչև բանակ, անկախ տվյալ երկրում առկա իշխանության ձևից։
Իսկ ժողովրդավարությունն անվտանգային համադարման համարելը վտանգավոր պատրանք է՝ վկան, թե ինչպես է Բաքվի բարբարոս ու բռնապետական վարչախումբը բռնազավթված պահում Հայաստանի և Արցախի հանրապետությունների զգալի տարածքներ և անընդհատ անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ ստեղծում մեզ համար։
Դրանց դիմակայելու և հաջողությամբ հաղթահարելու համար միակ ճանապարհը սպարտայական կազմակերպվածությամբ, արդար, խելամիտ և ժուժկալ կառավարմամբ Հայաստան պետություն-ամրոցի կերտումն է, այլ ոչ թե անմիտ պատրանքներին հավատալը և դրանցով ապրելը։