Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ


09:12 , 15 սեպտեմբեր, 2023

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից