Ասում են՝ Մասիսի ձյունը որ հալվում է, հիմնականում ներս է ծծվում ու ստորգետնյա ջրերի տեսքով է հասնում Արարատյան դաշտավայր


15:03 , 11 սեպտեմբեր, 2013

Նման օրերին որ նայում ես Մասիսին, նրա մոխրագույն, անձյուն լանջերին, հստակ գծված բոլոր ծալքերին ու վիհերին, ուզում ես բացել ու Դաշտենց կարդալ: Որ մի քիչ քեզ էդ սարին մոտ զգաս, շունչն առնես, ժամանակին նրա լանջերի տակին փռված կյանքն ապրես, պատկերացնես...

Ասում են՝ Մասիսի ձյունը որ հալվում է, հիմնականում ներս է ծծվում ու ստորգետնյա ջրերի տեսքով է հասնում Արարատյան դաշտավայր, բերրիացնում հողը: