Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ


17:20 , 11 սեպտեմբեր, 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: