Aysor.am-ը գրում է․
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը կալանավորվեց:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, թե Գալեյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել:
Դատարանի որոշումը կբողոքարկվի: Փաստաբանն այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: