ՊՆ-ում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը (Photo)


12:47 , 6 սեպտեմբեր, 2023

Սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։

Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

Հնարավոր է սա 4 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն էՀնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն էՀնարավոր է սա 4 people նկարն է