Տարածաշրջանի ապագա ճարտարապետության հարցում ընդհանուր եզրեր են սկսել շոշափվել, որի տրամաբանության մեջ Փաշինյանն այլեւ չի տեղավորվում


09:49 , 6 սեպտեմբեր, 2023
Կարծես թե Սոչիում Պուտինի եւ Էրդողանի, իսկ Թեհրանում Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, տարածաշրջանի ապագա ճարտարապետության հարցում ընդհանուր եզրեր են սկսել շոշափել, որի տրամաբանության մեջ Փաշինյանն այլեւ չի տեղավորվում, ու, բնականաբար, դուրս է գրվում քաղաքականությունից, նրա ծառայություններն այլեւս պետք չեն։
Պատահական չէր, որ հենց այդ հանդիպումներից հետո Ռուսաստանում հնչեցին աննախադեպ որակումները Հայաստանի այսօրվա վարչախմբի հանդեպ։ Նրանք այլեւ իրենց համար գործընկերներ չեն, դրանից բխող հետեւանքներով հանդերձ։
Որքան էլ Հայաստանի վարչապետի դերում հանդես եկող անձը, զգալով մոտալուտ իր անձնական աղետը, չփորձի ՆԱՏՕ-ից, որպես փրկօղակ, կառչել, նրա ժամանակն արդեն սպառվում է։