Սոթքի ուղղությամբ դրսևորած ակտիվությունը չի խանգարում Ադրբեջանին, որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից


09:12 , 5 սեպտեմբեր, 2023
Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերյան առաջին օրերին ադրբեջանական հիմնական ագրեսիան Սոթքի ուղղությամբ էր դրսևորվում, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին, որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից:
Ընդ որում` այդ ակտիվությունը դրսևորվում է միանգամից մի քանի ուղղություններով:
Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի` Թուրքիայի հրահրումից մինչև բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակ, ինչը նշանակում է, որ իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: