Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր


09:28 , 1 սեպտեմբեր, 2023
Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր:
Առաջին, ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:
Երկրորդ, Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:
Երրորդ, 0 հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:
Չորրորդ, ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:
Շարունակելի: