Պահեստազորայինը ինքնակամ թողել է մարտական դիրքը. ՊՆ


13:50 , 16 օգոստոս, 2023

Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Այս մասին տեղեկանում են Պաշտպանության նախարարությունից: