Ծովակաղամբը իդեալական անտիօքսիդանտ է
11:04 , 10 սեպտեմբեր, 2013
Ֆլորիդայի ափերում հայտնաբերված ջրիմուռները օժտված են անսովոր հատկություններով: Ինչպես արդեն ապացուցվել է, կարող է պաշտպանել շագանակագեղձի քաղցկեղից, գրում է «Nature World News»-ը` հղում կատարելով Ֆլորիդայի համալսարանին:Գիտնականները ջրիմուռներում, որ հայտնի է ծովակաղամբ անունով, գտել են միացություններ, որ ունակ են բարձրացնել անտիօքսիդանտային մակարդակը` ի պաշտպանություն օրգանիզմի: Ծովակաղամբի սպառումը անմիջական ազդեցություն ունի շագանակագեղձի քաղցկեղի նվազեցման ռիսկի վրա, ցույց են տվել հետազոտությունները:Հայտնի է, որ շագանակագեղձի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում ասիացիների մոտ: Իսկ այդ տարածաշրջանի ավանդական խոհանոցը հենց ներառում է ծովակաղամբով ուտեստներ: Ծովակաղամբը վառ արտահայտվող անտիօքսիդանտային հատկություններ ունի: Հենց ազատ ռադիկալներն են վնասում շագանակագեղձի բջիջները` թթվայնության միջոցով, եւ առաջացնում բորբոքումներ: Անտիօքսիդանտները մարմնից հանում են ազատ ռադիկալները:Ծովակաղամբը ` կատարյալ կենսաբանական ակտիվ հավելում է: Այն ունակ է ոչ միայն կանխել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը, այլեւ նվազեցնել տարբեր կարգի բորբոքային հիվանդությունների հավանականությունը` արթրիտ եւ սրտանոթային հիվանդություններ: