12:43 , 26 հուլիս, 2023
Երեկ գերագույն դավաճանն իր ասուլիսի ընթացքում վերջապես հանեց դիմակն ու ի ցույց դրեց հակաարցախյան իր բուն էությունը՝ բացահայտ թշնամանք հրահրելով արցախցիների նկատմամբ։ Դրա բուն նպատակը «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությունը խթանելն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ուստի խնդրում եմ այս հարցում լինել շրջահայաց, չտրվել սադրանքին և ձե՛ր կողմից թնամանք ու ատելություն չգեներացնել հայաստանցիների կամ նրանց որևէ խմբի նկատմամբ։ Հարկ եղած դեպքում չոր փաստերով բացատրե՛ք հասարակ մարդկանց, որ գերագույն դավաճանի թեզերը հիմնված են ստերի վրա, բայց մի՛ հակադարձեք՝ «Բա դու՞ք ով եք, բա դու՞ք ինչ եք արել» ձևով։