Ընկերս, հաջորդ ծննդյանդ օրը կարողանանք և՛ քո, և՛ մեր հայրենիքի ազատությունը նշել լիաթոք


11:57 , 25 հուլիս, 2023

Արմեն ջան, ընկերս, շնորհավոր տարեդարձդ։ Վերջին պատերազմից հետո աչքովս եմ տեսել ապրումներդ, պայքարդ։ Ու շատ լավ հասկանում եմ, որ տարեդարձից պահվող երազանքներդ էլ Հայաստանն արհավիրքից ազատագրելու մասին են։
Ընկերս, քեզ մաղթում եմ առողջություն ու համբերություն։ Դե ամուր կամքն ու վճռականությունն էլ անձիդ մի մասն են։
Հաջորդ ծննդյանդ օրը կարողանանք և՛ քո, և՛ մեր հայրենիքի ազատությունը նշել լիաթոք։
Շնորհավոր Արմ ջան։