Ադրբեջանական հազարամյա պատմության գեթ մեկ օրինակ կամ հիշատակում կարո՞ղ եք ցույց տալ, «պարոն» Թովմասյան


14:23 , 21 հուլիս, 2023
Մենք մեզ կոտորում ենք պատմական իրողությունը վերականգնելու ու կովկասյան քոչվոր թաթարներին վերագրվող պետության ու կեղծ պատմության դեմն առնելու համար, իսկ այդ նույն ժամանակ Արցախի ԱԺ նախագահը խոսում ա ադրբեջանցիների հազարամյա պատմության մասին։
«Պարոն» Թովմասյան, վստահ եմ, որ ի տարբերություն Արցախի ժողովրդի մեծամասնության, դուք թերսնման խնդիր չունեք, վստահ եմ՝ վիտամիններ էլ եք ստանում, օրական անհրաժեշտ կալորիաներ էլ։ Կբացատրե՞ք, թե մթագնած ուղեղին հարիր նմանատիպ ձևակերպումները ինչ նպատակ են հետապնդում կամ ում կողմից են ուղղորդված։ Դուք, ծնված լինելով Արցախում, ադրբեջանական հազարամյա պատմության գեթ մեկ օրինակ կամ հիշատակում կարո՞ղ եք ցույց տալ։
Նման լպրծուն ձևակերպումների համար թշնամին քեզ չի խնայելու, «պարոն» Թովմասյան։ Հույս չունենաս։