Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում լուրջ ճաքեր են առաջացել


16:21 , 18 հուլիս, 2023
Ինչպես մոտ մեկ շաբաթ առաջ էի գրել, Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում լուրջ ճաքեր են առաջացել՝ ճաքեր, որոնց ի հայտ գալն, ինչպես ավելի վաղ բազմիցս նշել եմ, զուտ ժամանակի խնդիր էր։
Այսօր արդեն ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքներում քննարկվում են ռուս-թուրքական բախման սցենարները:
Տարածաշրջանը և աշխարհը, պատկերավոր ասած, ամեն վայրկյան փոփոխվում են, իսկ մենք գտնվում ենք լեթարգիական խորը քնի մեջ, բայց, հո, ընտիր ջրոցի ենք խաղում՝ հենց ջրոցի, այլ ոչ թե գոնե Վարդավառ։