Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու փաստը պետք է դրվի բանակցային սեղանին, միջազգային հանրությունը կճնշի Ադրբեջանին․ Վարդան Օսկանյան (Video)


17:12 , 6 հուլիս, 2023

Tert.am-ը գրում է.

Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկնել է օրերս Նիկոլ Փաշինյանին արած առաջարկը։

Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է այն այլընտրանքը, որը կարող է լինել  Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությանը։

Օսկանյանի դիտարկմամբ՝ նախ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նրա, բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, կան ադրբեջանական պահանջներ։

«Բանակցային գործընթացքում պետք է ներառել Արցախի ինքնավար մարզ լինելու հանգամանքը, սա շատ կարևոր է, և սրա վրա պետք է շեշտը դնել։  Սա է, որ կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել բանակցային տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ կտա հայանպաստ լուծման համար։ 1991 թվականին հնարավորություն է տվել Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, սա ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ։ Սա պետք է բերել բանակցային գործընթաց և  արդյունք կտա, ես համոզված եմ դրանում 100 տոկոս»,-համոզմունք հայտնեց դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: