Պատմության ամենատարօրինակ ու օնլայն հեղաշրջումը շարունակվում է. Վագները, գրեթե չհանդիպելով դիմադրության, արդեն վերցրել է Ռոստովը


09:10 , 24 հունիս, 2023
Պատմության ամենատարօրինակ ու օնլայն հեղաշրջումը շարունակվում է:
Վագները, գրեթե չհանդիպելով դիմադրության, արդեն վերցրել է Ռոստովը, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը:
Հիմա, կարծես թե, շարժվում են դեպի Վորոնեժ:
Կենտրոնական իշխանությունների վարքը տարօրինակ է, տպավորություն է, որ իրավիճակին չեն տիրապետում, զինված ուժերն ու այլ ուժայինները չեն կատարում Վագներին կանգնեցնելու հրամանները:
Մոսկվայում են ինչ-որ խառը պատրաստվում Վագների դեմն առնելուն ու ինտերնետում:
Պուտինը ճգնաժամի սկզբից ի վեր չի երևացել: Չի կարելի վստահությամբ պնդել անգամ, որ նա ազատության մեջ է: Հակառակն էլ պնդելու ծնրակշիռ փաստեր չկան:
Ռազմաճակատում էլ, ի հեճուկս ՌԴ ՊՆ պնդումների, որևէ էական գործողություն տեղի չի ունենում, սաղ սպասում են, թե սրա վերջը ինչ պետք է լինի:
Նման տեմպերով այսօր-վաղը կհասնեն Մոսկվա: