«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. ՔՊ-ականները սպասում են


10:56 , 3 հունիս, 2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ -ականները երկուշաբթի պատրաստվում են հարցախեղդ անել նրան, որպեսզի հասկանան՝ ի վերջո ինչ բանակցություններ է վարում Հայաստանն Ադրբեջանի հետ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ներսում ներքին քննարկումներ կան, որ պետք է Միրզոյանին այդ օրը սեղմեն, որ խզել է կապը թիմակիցների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում