Հալալ լինի քեզ, Լիսկա ջան


14:34 , 7 սեպտեմբեր, 2013

Հալալ լինի քեզ, Լիսկա ջան, իսկապես հպարտանում եմ քեզանով, սա քո հայրենիքն է, և դու կարող ես անել ամեն ինչ, ուղղակի խոսքեր չունեմ ասելու: 
Իսկ ես, որպես փաստաբան, չեմ կարողանում դատական կարգով փոխել մի անչափահաս՝ 16 տարեկան երեխայի խափանման միջոցը, որն ընդամենը մի քանի շիշ օղի ու մի քանի տուփ բոնբոներկա է գողացել էս երկրի պաշտոնյաներից մեկի բնակարանից, և նրան սպառնում է ազատազրկում 4-ից 8 տարի ժամկետով:
Լավ, այսպես մինչև ո՞ւր...