Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը


15:59 , 10 մայիս, 2023

Artsakhpress.am-ը գրում է․

Ադրբեջանցիներն ավերել են   բռնազավթված Հադրութ քաղաքի  կենտրոնական գրադարանը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից   երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասում է գրադարանի տնօրենը։