ԵՄ-ն ԱՄՆ չէ, որ Հայաստանին պատժի...


05:39 , 7 սեպտեմբեր, 2013

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ԵՄ-ն ԱՄՆ չէ, որ Հայաստանին պատժի: Եթե ԵՄ-ի փոխարեն մեր իշխանությունը քցեր ԱՄՆ-ին, մի քանի ամսում Հայաստանը կզրկվեր կենսագործունեության բոլոր միջոցներից ու մի քանի տարի հետո կամ կվերանար, կամ (հեղափոխության դեպքում) զարգացման ճանապարհ կբռներ: Իսկ ԵՄ-ին կարելի է շարունակ քցել, չէ՞ որ այս մարդիկ միշտ փորձում են համագործակցության ձևեր գտնել, աշխատում են բոլորի` և՛ բռնապետերի ու կառավարությունների, և՛ հեղափոխականների ու ընդդիմադիրների հետ, երբեք կամուրջներ չեն այրում, միշտ ընբռնումով են մոտենում և այլն:
Դրա համար էլ մեզ համար իրանք լոխ ու եվրոյոնջա են: Իսկ մենք իրանց համար պատժված պրծած ենք, իրանք մեզ խղճում են: Մի քիչ կպակասեցնեն կառավարությանը տրվող դրամաշնորհները, իսկ էն ծրագրերի մի մասը, որոնք կապված էին Ասոցացման հետ (նույն twinning-ը), կփոխեն սիրուն անունով այլ ծրագրերի հետ: 
Մինչդեռ կարո՛ղ են լրիվ վերացնել դրամաշնորհները, դադարեցնել վարկավորումը ու խնդրեմ` տարեկան առնվազն 300-400 մլն դոլար քեշ փողի լրացուցիչ խնդիր Հայաստանի համար: Մի քիչ որ ԱՄՆ-ի նման լինեին, DCFTA մտնող Վրաստանին «կհորդորեին» հավեսով բարձրացնել Հայաստան մտնող փոխադրման ծախսերը (բայ-բայ Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքներ), Հայաստանից ներմուծվող ադամադը, ձկնամթերքը, խմիչքն ու ծխախոտը եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող կհամարեին, երկիրն էլ ավտորիտար կհռչակեին ու կշփվեին մենակ պղինձը ներմուծելու պարտադրանքի սահմաններում...