ՖԻԴԵ. Նեպոմնյաշչին երկրորդն է դասակարգման աղյուսակում


14:12 , 1 մայիս, 2023

Armsport.am-ը գրում է․

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաչչին պահպանել է երկրորդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Ապրիլի 30-ին Նեպոմնյաչչին թայ-բրեյքում պարտվեց չինացի Դինգ Լիրենին շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղում։

Մրցաշարից հետո Նեպոմնյաչչին ուներ 2794 միավոր, նա վարկանիշում մեկ միավոր կորցրեց։ Երրորդ տեղում է Դին Լիրենը՝ 2789 միավորով։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2853), ով անցած ամառ որոշեց չպաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը կրում է 2013 թվականից: