Վարչապետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել. «Փաստինֆո»


19:35 , 12 ապրիլ, 2023

Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ նախագահի աշխատակազմը վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու առաջարկ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։