Հայտնի է, թե ով կսպասարկի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը


18:20 , 22 մարտ, 2023

Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների՝ Երևանում կայանալիք հանդիպման  գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։

Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունելու է Թուրքիայի ազգային հավաքականին։

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: