Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակչում է. նրան հաղթած ադրբեջանցին՝ որակազրկված


22:56 , 18 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտոմարտի վերջում ծեծկռտուքի համար:

Վրացի ըմբիշը ևս որակազրկվել է։