Թուրքիայի 8-րդ նախագահի որդին ևս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին


20:11 , 14 մարտ, 2023

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում գալիք համապետական ընտրություններում միասնական թեկնածու ընտրելու նպատակով մարտի 13-ին հանդիպել են ընդդիմադիր 10 կուսակցություններ, գրում է ermenihaber.am-ը։

Կուսակցությունների ունեցած հանդիպումից հետո նախագահի թեկնածու է ընտրվել «Թուրքիայի դաշինք» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օզալը, ով Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի որդին է:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ Ահմեդ Օզալի թեկնածության օրակարգով համատեղ քննարկումը կլինի մարտի 17-ին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ընդդիմադիր 5 կուսակցությունների առաջնորդների կողմից որպես միասնական թեկնածու ընտրվել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: