Հայկական մամուլը ընթերցելուց առավտովանից մենակ ծիծաղում եմ:


10:09 , 5 սեպտեմբեր, 2013

Առաջին դեպքը «Ժողովուրդ» օրաթերթի բոցն ա: Չգիտեմ, որ լրագրողն ա բոցել, բայց իրան ֆբ-ով ասում եմ, դու վերջն էս: Մարդը ԱԳՆ-ից չի կարողացել պարզաբանում ստանա, դիմել է Երևանի «Արգիշտի» համատիրության աշխատակից տիկին Շողիկին:

Ապռես «Ժողովուրդ»-ի լրագրող ջան, դու կրեատիվ բոցես արել: Ու մի բան էլ ես հավելեմ: Շատ հավանական ա, որ տիկին Շողիկն ավելի լավ ԱԳ նախարար լիներ, քան մեր պոնչը: Այ սենց ԱԳն, գնացեք ու կերեք, որ դուք տիկին շողիկից ոչնչով չեք տարբերվում, հակառակը, տիկին Շողիկը դեռ հայ է, որը ընտանիք է պահում.

Երկրորդ բոցը: «Հրապարակն» ա գրել: Պարզվում ա, որ Խաչիկ Ստամբոլցյանը օրենք է գրել, թե ինչպես պետք է հայերը զբաղվեն «ավանդական սեքսով»:

Ժողովուրդ, բայց Խաչիկ Ստամբոլցյանը թող հավիտյանս ապրի էլի, ինքը ուղղակի մեր մեջից հանում ա օրվա մտահոգություններն ու մեզ տալիս ա անսպառ ծիծաղ....