Մահացել է պատերազմում զոհված Վազգեն Ասլանյանի հայրը. կռվի օրերին շտապել էր որդու մոտ, բայց այդպես էլ չէր կարողացել հանդիպել նրան. որդին հոկտեմբերի 2-ին զոհվել էր


13:23 , 21 փետրվար, 2023
Պատերազմում զոհված տանկիստ Վազգեն Ասլանյանի հայրիկին՝ ձյաձ Արմենին, մի քանի անգամ Եռաբլուրի ծաղկավաճառի մոտ եմ հանդիպել: Մի 2 բառ ենք փոխանակել, իրար որպիսություն հարցրել: Ու միշտ ինձ հարցնում էր, թե ինչով կարա օգտակար լինի: Ես էլ ինձուինձ ասում էի. «Փոխանակ ես ինչ որ բանով փորձեմ օգտակար լինել իրեն, ինքն էր ինձ օգնություն առաջարկում...»:
Քիչ առաջ իմացա, որ ձյաձ Արմենը մահացել է: Պատերազմի օրերին շտապել էր որդու մոտ, բայց այդպես էլ չէր կարողացել հանդիպել նրան. որդին հոկտեմբերի 2-ին զոհվել էր...
Հիմա հայր ու որդի հավերժ միասին են ու էլ ոչինչ նրանց չի բաժանվի...