Լիտվան ու Լեհաստանը մեր ու ԵՄ հարաբերությունների համար հաջող մոդերատորներ չեն


06:29 , 5 սեպտեմբեր, 2013

Արևմտյան Եվրոպայի երկրներն ու Արևելյան Եվրոպայի երկրները տարբեր շահեր ունեն: Լեհաստանը, Լիտվան, Ռումինիան խիստ հակառուսական դիրքորոշում ունեն, ինչը չի կարելի ասել Արևմտյան Եվրոպայի երկրների մասին, ինչի հետևանքով նրանք միշտ աշխատում են սրել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ավելին, մասնավորապես Հայաստանից էլ են պահանջում հակառուսական քայլեր ու կրակի վրա յուղ են լցնում: Լիտվան ու Լեհաստանը մեր ու ԵՄ հարաբերությունների համար այնքան էլ հաջող մոդերատորներ չեն: